Բաժիններ՝

Վենեսուելայում Իսպանիայի դեսպանը պերսոնա նոն գրատա է հայտարարվել

Վենեսուելայի կառավարությունն անընդունելի անձ է հայտարարել Կարակասում Իսպանիայի դեսպան Խեսուս Սիլվա Ֆեռնանդեսին: Այդ մասին հայտնել է իսպանական El Pais թերթը:

Հրատարակությունը մեջբերումներ է անում Վենեսուելայի արտաքին գործերի նախարարության՝ հունվարի 25-ին տարածված պաշտոնական հաղորդագրությունից, որտեղ նշված են «մշտական ագրեսիվ գործողությունները եւ» Վենեսուելայի «ներքին գործերի միջամտության չդադարող ակտերն» Իսպանիայի կողմից: Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ալֆոնսո Դաստիսը հավաստել է Իսպանիայի դեսպանի վտարման փաստը:

El Pais-ը հիշեցնում է, որ հունվարի 24-ին Կարակասը կոնսուլտացիաների համար Մադրիդից հետ է կանչել դեսպանին՝ այդ քայլը բացատրելով նրանով, որ նաեւ Իսպանիայի կառավարությունն է պատասխանատվություն կրում Վենեսուելայի նկատմամբ Եվրամիության՝ վերջերս ընդունած պատժամիջոցների նոր փաթեթի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս