Բաժիններ՝

Թրամփը պաշտպանում է Թերեզա Մեյի քաղաքականությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը լավ հարաբերություններ է հաստատել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: «Ես աջակցում եմ նրան, պաշտպանում եմ նրա արածների ու ասածների մեծ մասը»,-նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Համապատասխան հայտարարությունը նա արել է ITV բրիտանական հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է տրվել հունվարի 26-ին:

ԱՄՆ-ը, նրա խոսքով, պաշտպանում է Մեծ Բրիտանիային եւ անհրաժեշտության դեպքում ռազմական օգնություն ցույց կտա նրան: ԱՄՆ-ը «Մեծ Բրիտանիային պաշտպանում է ռազմական առումով եւ պատրաստ է նրան օգնության գալ, եթե դա պահանջվի»:

Ավելի վաղ Մեյը հայտարարել է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առանձնահատուկ փոխհարաբերությունների մասին: Երկու երկրները, ասել էնա, «կանգնած են ուս-ուսի, որովհետեւ նույն խնդիրներին են բախվում ամբողջ աշխարհում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031