Թրամփը համաձայնել է ԱՄՆ-ի քաղաքացիություն տալ 1,8 մլն անօրինական միգրանտների
Սպիտակ տունը Կոնգրեսին կներկայացնի միգրացիոն օրենսդրության փոխզիջումային տարբերակը, որը հնարավորություն կընձեռի ամերիկյան քաղաքացիություն ստանալու 1,8 միլիոն մարդու, ովքեր անօրինականորեն ԱՄՆ են ժամանել՝ լինելով անչափահասներ: Այդ մասին գրել է The Hill-ը:
Վարչակազմի հաշվարկներով՝ այդ հնարավորությունից կարող են օգտվել գրեթե 700 հազար միգրանտներ, որոնք ավելի վաղ ԱՄՆ-ում են գտնվել DACA ծրագրով, ինչպես նաեւ 1,1 միլիոն մարդ, ովքեր չեն օգտվել դրան մասնակցելու իրենց իրավունքից: Այդ մարդիկ կկարողանան ամերիկյան քաղաքացիություն ստանալ 10 – 12 տարի անց, եթե նրանք խնդիրներ չունենան օրենքի հետ:
Այս զիջման փոխարեն նախագահ Դոնալդ Թրամփը կպահանջի համաձայնեցնել Մեքսիկայի հետ սահմանին պարսպի կառուցման համար 25 միլիարդ դոլարի տրամադրումը եւ էական փոփոխություններ միգրացիոն քաղաքականության մեջ. մասնավորապես, միգրանտների ընտանիքների համար օժանդակության կրճատում եւ այցագրային վիճակախաղի վերացում որոշ երկրների համար:
Նախագահի վարչակազմի աղբյուրները դա հարմարում են «շռայլ առաջարկություն» եւ իրական հնարավորություն համաձայնության հասնելու դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ:
Սպասվում է, որ պաշտոնապես օրինագիծը կոնգրեսականներին կներկայացվի փետրվարի 5-ին՝ երեք օր այն բանից առաջ, երբ կրկին կավարտվի ԱՄՆ-ի պետական հիմնարկությունների ֆինանսավորումը, որը երկու շաբաթով վերականգնվել էր հունվարի 23-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: