Բաժիններ՝

Facebook-ում և Instagram-ում խափանում է տեղի ունեցել

Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ են տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Downdetector կայքը, որը հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսներում հետեւում է խափանումներին եւ անջատումներին: Կայքը նշում է, որ Instagram-ի աշխատանքում խնդիրներն սկսվել են ըստ EST-ի 13:13-ին (Երեւանի ժամանակով 22:13-ին ), իսկ Facebook-ի աշխատանքում՝ ըստ EST-ի 13:16-ին (Երեւանի ժամանակով 22:16-ին):

Կայքի տվյալներով՝ բազմաթիվ օգտատերեր ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Բրազիլիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Նիդեռլանդներից եւ Իռլանդիայից չեն կարողացել մտնել սոցիալական ցանց եւ դիտել նկարներ:

Instagram-ի օգտատերերն Իտալիայից, Շվեդիայից, Թուրքիայից, Նիդեռլանդներից, Իսպանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից դժվարություններ են ունեցել նորությունների ժապավենի նորացման հարցում եւ չեն կարողացել մտնել իրենց օգտահաշիվը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս