Ո՞ր հին հունական աստվածուհին եք՝ ըստ կենդանակերպի նշանի
Երբևէ մտածե՞լ եք, թե որ աստվածուհին կլինեիք, եթե ապրեիք Օլիմպոսում: Ծանոթացեք onedio.ru-ի ներկայացրած ցանկին և տեսեք՝ ո՞ր հին հունական աստվածուհին եք՝ ըստ կենդանակերպի նշանի:
1. Խոյ – Հեկատա
Լուսնային լույսի և անդրերկրյա աստվածուհի: Հեկատային հաճախ կապում են խաչմերուկների հետ: Նա ասոցիացվում է նաև մոգության և կախարդանքի հետ: 
2. Ցուլ – Հեստիա
Նա թողել է իր գահը և ընդունել է կուսակրոնություն՝ դառնալով տնային 9 տաճարային կրակարանների աստվածուհին: 
3. Երկվորյակներ – Աթենաս
Իմաստնության, ողջախոհության, պատերազմի աստվածուհի: Օլիմպոսի 12 գերագույն աստվածներից մեկը: 
4. Խեցգետին – Դեմետրա
Հողագործության և բերքատվության աստվածուհի: Պերսեփոնեի մայրը: 
5. Առյուծ – Էոս
Լուսաբացի հիասքանչ աստվածուհի, որը նոր օրվա հույս է բերում: 
6. Կույս – Հերա
Գերագույն աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր: 
7. Կշեռք – Աֆրոդիտե
Սիրո և գեղեցկության աստվածուհի, ով ընդգրկված է օլիմպիական 12 մեծ աստվածների մեջ: Թերևս, ամենահայտնի աստվածուհին: 
8. Կարիճ – Հեբե
Պատանեկության աստվածուհին աստվածներին մատուցում էր նեկտար և ամբրոս: 
9. Աղեղնավոր – Արտեմիս
Որսորդության, պտղաբերության, մշտապես երիտասարդ աստվածուհի՝ յուրաքանչյուր կենդանի էակի հովանավոր: 
10. Այծեղջյուր – Թեմիս
Արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհի: 
11. Ջրհոս – Գեա
Հողի աստվածուհի, դրա վրա աճող և ապրող ամեն ինչի մայրը, ծովի, երկնքի տիտանների և գիգանտների մայրը: 
12. Ձկներ – Պերսեփոնե
Ընդերքի, ծլարձակման, պտղաբերության աստվածուհի, Զևսի և Դեմետրայի դուստրը, Հադեսի կինը, ստորերկրյա աշխարհի թագուհին: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

