Բաժիններ՝

ԳՖՀ-ն կասեցրել է զենքի արտահանումը Թուրքիա սիրիական Աֆրինում գործողության պատճառով

Գերմանիան կասեցրել է Թուրքիա սպառազինության արտահանումը Անկարայի կողմից սիրիական Աֆրինի շրջանում քրդական կազմավորումների դեմ իրականացվող գործողության պատճառով: Այդ մասին հայտարարել է ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:

«Ինչ վերաբերում է զենքի արտահանման շուրջ ընթացիկ կոնսուլտացիաներին, ապա կառավարության համար պարզ է, որ մենք իրավունք չունենք սպառազինություններ մատակարարել մի տարածաշրջանի, որտեղ լարվածություն կա, եւ մենք դա չեն անի»,-հունվարի 25-ին նրա խոսքը մեջբերում է Der Spiegel շաբաթահանդեսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս