Բաժիններ՝

«Ըմբշամարտի առաջնությանը մասնակցելու են մեր բոլոր ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից». Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը խոսել է առաջիկա առաջնության մասին:

«Առաջնությանը մասնակցելու են մեր բոլոր ըմբիշները, բացի Արթուր Ալեքսանյանից: Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա կկազմավորվի այս մրցաշրջանի մեր հավաքականը, որը առաջնության ավարտից հետո, Ծաղկաձորում՝ կնախապատրաստվի փետրվարի 23-25-ը՝ Կիևում կայանալիք միջազգային մրցաշարին»-Ջուլֆալակյանի խոսքերը մեջ է բերում ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

Խոսելով փոփոխված կանոնների մասին՝ օլիմպիական չեմպիոնը փաստել է. «Միանշանակ շատ ուրախալի է, որ պարտերը վերադարձրել են ըմբշամարտ: Ես բազմիցս նշել եմ, որ առանց այդ դրության մեր մարզաձևը սումոյի էր նմանվել: Ոչ միայն մեր, այլև մյուս բոլոր բարձրակարգ ըմբիշների համար այդ դրության վերադարձը կարևոր էր»:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը կկայանա հունվարի 28-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031