Հայաստանի ռուսական ռազմակայանի վարորդները հաղթահարել են բոլոր լեռնային խոչընդոտները
Հայաստանի ռուսական ռազմակայանի անվավոր եւ զրահատանկային ռազմական տեխնիկայի հարյուրավոր վարորդներ եւ վարորդ-մեխանիկներ «Էքստրեմալ» վարման պարապմունքների ընաթցքում հաղթահարել են բոլոր լեռնային խոչընդոտները:
Պարապմունքներն անցկացվել են ձյունածածկ ավտոմայրուղիներում, կտրտված տեղանքով ճանապարհներին, «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորավարժարանների ավտոարշավարանում եւ տանկարշավարանում՝ ծովի մակարդակից 1,5-ից մինչեւ 2,5 հազար մետր բարձրության վրա:
Ռազմակայան նոր ժամանած զինծառայողների հետ «Էքստրեմալ» վարման պարապմունքների առանձնահատկությունն ուսումնական ռազմերթերի կատարումն Է գիշերային տեսունակության սարքերի կիրառմամբ օրվա գիշերային ժամերին, վատ տեսանելիության, ցածր ջերմաստիճանների եւ ցածր մթնոլորտային ճնշման կլիմայական պայմաններում, որոնք ազդում են սովորողների ֆիզիկական վիճակի եւ ռազմական տեխնիկայի տեխնիկական բնութագրերի վրա:
Վարման գործնական պարապմունքներին մասնակցում են ավելի քան 300 զինծառայողներ անվավոր եւ զրահատեխնիկայի վարորդների եւ վարորդ-մեխանիկների թվից եւ շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա: