Հայտնի է Ելփին-Չիվա ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից զոհվածների ինքնությունը

Հունվարի 25-ին, ժամը 13:20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատառը կողաշրջվել է կան վիրավորներ և զոհ. անհրաժեշտ է օգնութուն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 102-րդ կմ-ին ԿԱՄԱԶ մակնիշի 34 AN 592 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկոլի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1960 թ. ծնված Ռ. Հ.-ն և ուղևոր՝ 1959 թ. ծնված Ռ. Ա.-ը տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Կտրվի լրացուցչ տեղեկություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031