«Այս գիշեր Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր ադրբեջանցի պատգամավորին Սերժ Սարգսյանի կոչին»․ Արցախի ՄԻՊ

Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանդարտվեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Արցախի Մարտունու շրջանի Կուրոպատկինոյի ուղղությամբ այս գիշեր Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն ներթափանցման խափանված փորձը յուրօրինակ արձագանք էր Նախագահ Սարգսյանի երեկ ադրբեջանցի պատգամավորին ուղղված կոչին՝ հանգստացե՛ք։ Չեն հանգստանալու։ Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, չեն հանգստանալու։

Դեռ երկար ժամանակ պետք է զգաստ լինենք ու աչալուրջ։ Ու իհարկե չշեղվենք մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի սկզբունքից։ Մեր ճշմարտացիության ու արդարացիության գրավականներից մեկը, կարծում եմ, հենց դա է»,-գրել է նա:

https://www.facebook.com/rubenmelikian/posts/10215334773346743?pnref=story

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031