
«Յուրաքանչյուրը երազում է նոր շանսի մասին. Հենրիխը ստացել է այն». Արսեն Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ակումբում հարմարվելու գործընթացի մասին: Այս մասին գրում է armsport.am-ը։
«Իհարկե, անհանգստացնում է, թե ինչպես է իր նախկին թիմում չխաղալն ազդել նրա վրա: Պետք է վերլուծենք Մխիթարյանի հետ անցյալը, հասկանանք, թե ինչ կարող ենք անել նրան օգնելու համար:
Սակայն սա նոր շանս է Հենրիխի համար, ինչի մասին բոլորը երազում են կյանքում: Վստահ եմ, որ իր որակներով նա կօգտվի դրանից:
Մխիթարյանը կարող է խաղալ բոլոր դիրքերում: Նա ունի անհրաժեշտ որակներ հարմարվելու մեր տեխնիկական խաղին, ուստի վստահ եմ, դա կաշխատի»,- Վենգերի խոսքը մեջբերում է The Sun-ը:
#արսեն-վենգեր#հենրիխ-մխիթարյան#արսենալ