Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Աբովյանի կամրջի մոտ

Հունվարի 24-ին, ժամը 10:08-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհին՝ Աբովյանի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «Mercedes-Benz C180» մակնիշի 35 QC 884 պետհամարանիշերով (վարորդ՝ Մ. Մ.) և «Toyota Camry» մակնիշի 44 VU 441 պետհամարանիշերով (վարորդ՝ Հ. Ա.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել «Mercedes-Benz C180» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031