Բաժիններ՝

«Սա կոչվում է «ЧП»». Մելիտա Հակոբյանը՝ թանկացումների մասին

Այսօր քաղցկեղը, սիրտ-անոթային, ստամոքսաղիքային մի շարք հիվանդություններ աճ են գրանցել Հայաստանում, քանի որ 1990-ական թվականներին հասարակության մոտ թերսնուցում է եղել: Այս կարծիքին է Սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, ով այսօր տեղի ունեցած ասուլիսին տեսակետ հայտնեց, որ այդ պրոցեսը պետք է կանգնեցվի, սակայն շարունակվում է:

«Ես ինքս բժիշկ եմ եղել, գիտեմ, որ եթե մենք ունենում էինք 40 տարեկանից ցածր մի քաղցկեղի դեպք, ապա դա «ЧП» էր, ասում էինք՝ ո՞նց, 40 տարեկանից հետո պետք է լինի, իսկ հիմա մեզ մոտ նորածինների մոտ էլ է հայտնաբերվում, ինչը նշանակում է, որ մենք մեր հիմքն արդեն այն ժամանակ դրել ենք: Հիմա ժամանակն է, որ այդ հիմքը խարխլենք: Հիմա նորից շարունակվում է դա»,- նշեց Մ. Հակոբյանը:

Մ. Հակոբյանը նկատեց, որ հիմա թանկացումների շրջան է. «Մեր պետական այրերը պետք է ոչ թե սկսեն տեսականորեն դիսկուսիաներ վարել, այլ պետք է անցնեն գործնական քայլերի: Տարբեր երկրներում երբ նման դեպք է լինում, զգում են, որ ազգաբնակչության ոչ թե 1-2 տոկոսն է ծայրահեղ աղքատ, այլ 30-ը, այդ դեպքերում հրավիրում են իրենց այն խավին, որը հարուստ է, և ասում են՝ ոչ թե հարկային բեռի միջոցով դա լրացնենք, այլ պետք է այդ հարուստները ներդրումներ կատարեն ու այդ բալանսը փակեն: Սա կոչվում է «ЧП», որ ազգաբնակչության մոտ այսպիսի տարբեր տեսակի հիվանդություններ են առաջանում: Մենք ինչո՞ւ ենք միայն ուտելուց խոսում, եկեք խոսենք, թե ի՞նչ է տալիս մեր սնուցումը հետագայում: Այսինքն՝ պետք է այդ կերպ լինի, որպեսզի մեր ազգաբնակչությունն այդ ծանրությունը չզգա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս