Բաժիններ՝

«Հերիք է՝ Ադամ ու Եվա պատմեք, անցնենք գործնական քայլերի». Մելիտա Հակոբյանը՝ գնաճի վերաբերյալ ԱԺ լսումների մասին

«Ես ոչ մի տպավորություն չեմ ստացել, ես տպավորություն կստանամ միայն այն ժամանակ, երբ կզգամ ազգաբնակչության վրա ինչ-որ տեսանելի նորմավորում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով գնաճի վերաբերյալ ԱԺ-ում տեղի ունեցած լսումների մասին՝ նման տեսակետ հայտնեց Սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Ըստ նրա՝ ժամանակն է՝ իշխանությունները գործնական քայլերի գնան. «Հայրս միշտ մի բան էր ասում՝ հերիք է՝ Ադամ ու Եվա պատմեք, անցնենք գործնական քայլերի»:
Մ. Հակոբյանի խոսքով՝ գնալով վիճակը վատանում է. «Ինչ վերաբերում է վառելիքների գնի թանկացմանը, դա շղթայական ձևով ազդելու է բոլոր տեսակի ապրանքների գների վրա»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031