
«Սամպաոլին ասաց, որ ԱԱ-2018-ի հայտացուցակում տեղ երաշխավորված է միայն թզուկին». Անխել դի Մարիա

ՊՍԺ-ի կիսապաշտպանը հիշեցրեց Լիոնել Մեսսիի մականվան մասին: Դի Մարիան պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք վստահ է, որ կլինի Արգենտինայի հավաքականի կազմում ԱԱ-2018-ի ժամանակ:
«Ազնվորեն ասած, չեմ տեսնում ինձ երաշխավորված կազմում, որովհետև Սամպաոլին ասաց, որ միակ մարդը, ով երաշխավորված կգնա ԱԱ-2018, թզուկն է, իսկ մնացած բոլորը պետք է պայքարեն տեղի համար:
Եթե ինչ-որ մեկը կմտածի, որ ինքն արդեն ԱԱ-ում է, և կթուլանա, դա մեծ սխալ կլինի: Ինձ դուր է գալիս խաղալ Մեսսիի հետ: Ամենալավը, ինչ կարող է պատահել ֆուտբոլիստի հետ, դա խաղն է լավագույնների և այլմոլորակայինների հետ»,- դի Մարիային է մեջբերում Sport-english.com-ը:
Դի Մարիան Մեսսիի մասին խոսելիս օգտագործեց enano բառը, ինչը կարելի է թարգմանել՝ որպես թզուկ կամ փոքրիկ: Այդ մականունը Լիոնելը ստացել է «Բարսելոնայի» ակադեմիայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը