43-ամյա կինը կոտրել է ջերմաչափը, խմել դրանում առկա սնդիկը
Հուվարի 22-ին ժամը 20-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել 1975 թվականին ծնված մի կնոջ:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին՝ մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը կինը տանն ինքնասպանություն գործելու նպատակով կոտրել է ջերմաչափը, խմել դրանում առկա սնդիկը: «Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»,-հայտնեցին Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:
Հարցին՝ կինը չի՞ մահացել՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ այս պահի տվյալներով՝ նա չի մահացել: