Բաժիններ՝

«Բարի գալուստ թիմ, անհամբերությամբ եմ պասում քեզ հետ խաղալուն». Ջեք Ուիլշերը` Մխիթարյանին

Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը ողջունել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «զինագործների» կազմում: Այս մասին գրում է armsport.am-ը։

26-ամյա ֆուտբոլիստը երեկվա մարզումից Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել «Instagram»-ում և գրել.

«Պատրաստ եմ վաղվան: Բարի գալուստ «Արսենալ», Մխիթարյան: Անհամբերությամբ սպասում եմ քեզ հետ խաղալուն»:

Հիշեցնենք` այսօր` հունվարի 24-ին Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչում «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին», սակայն Մխիթարյանն այդ հանդիպմանը մասնակցել չի կարողանա: Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031