Բաժիններ՝

Երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը փորձաշրջան է անցնում ուկրաինական թիմում

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ավագ և Երևանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը փորձաշրջան է անցնում ուկրաինական «Ալեքսանդրիա» թիմի կազմում:

Ավետիսյանն այդ թիմի կազմում մասնակցել է «Ժետիսու»-ի դեմ ընկերական խաղին: Հանդիպումն ավարտվել է 2:3 հաշվով հօգուտ «Ժետիսու»-ի:

Երևանի «Փյունիկ»-ն այս օրերին հավաք է անցկացնում Թուրքիայում և հունվարի 25-ին կմրցի նույն «Ալեքսանդրիա»-ի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս