Բաժիններ՝

Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը, որը հոսպիտալացվել էր հունվարի 17-ին, դուրս է գրվել Մոսկվայի Ն.Ի.Պիրոգովի անվան թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է բժշկական շրջանակների մի աղբյուր, ռեժիսորի վիճակը բավարար է:

«Արմեն Բորիսովիչին հիվանդանոցից դուրս են գրել հունվարի 23-ի երեկոյան: Արտիստի վիճակը բավարար է»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր Մոսկվայի իր թատրոնից: Ավելի վաղ հաղորդվել է, որ բժիշկները նրա մոտ նեւրալգիա էին կասկածում, նրանք նաեւ չէին բացառում, որ արտիստը կարող էր ախտահարվել վիրուսով: Կատարվել է բուժզննում, սրտագրություն, ռենտգեն եւ այլ ընթացակարգեր, Ջիգարխանյանի մոտ ոչ մի լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել:

Հունվարի 21-ին բժիշկները Ջիգարխանյանին տեղափոխել էին սրտաբանության բաժանմունք, որտեղ նա կարդիոմոնիթորինգ է անցել, քանի որ բժիշկներն անհանգստացած էին վիրուսի պատճառով սրտի աշխատանքի բարդացումներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս