Արդշինբանկ. անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր նվազեցված տոկոսադրույքներով և առավել հարմար պայմաններով

Արդշինբանկը սույն թվականի հունվարի 25-ից առաջարկում է ֆիզիկական անձանց անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր նվազեցված տոկոսադրույքներով և առավել հարմար պայմաններով:

Համաձայն բարելավված պայմանների՝ ՀՀ դրամով սպառողական վարկերը հասանելի են սկսած 14%-ից, իսկ վերանորոգման նպատակով ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերը` համապատասխանաբար 11.75% և 9.75%-ից: Վարկի գումարը քարտով ստանալու ինչպես նաև գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրություն իրականացնելու դեպքում գործում են տոկոսադրույքի զեղչեր:Արդշինբանկի հաճախորդներն այժմ հնարավորություն ունեն ստանալու անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր մինչև 40 մլն. ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ դոլար և 70,000 եվրո՝ անկախ գրավի առարկա հանդիսացող գույքի գտնվելու վայրից: Վարկերը հնարավոր է ստանալ նաև առանց եկամուտների փաստաթղթային հիմնավորման և վերլուծության: Այս վարկատեսակի առավելությունն է նաև գույքի և դժբախտ պատահարներից ապահովագրությունը, որի շրջանակներում փոխհատուցումը ստանում է վարկառուն:

Ընդ որում, անշարժ գույքի գրավով ապահովված վարկը պարտաճանաչ սպասարկելու դեպքում գործում է 5% հետվճար (cash-back):

Այս վարկատեսակի հաշվին հնարավոր է նաև վերաֆինանսավորել հաճախորդի այլ ֆինանսական կազմակերպությունում սպասարկվող վարկը:

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ՝ հետևյալ հղմամբ, իսկ վերանորոգման նպատակով ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերի մասին՝ goo.gl/Wyzg7b կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն` 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր անշարժ գույքի գրավով ապահովված վարկեր հնարավոր է ստանալ Արդշինբանկի 64 մասնաճյուղերից ցանկացածում՝ որոնցից 19-ը գտնվում են Երևանում, 42-ը՝ մարզերում և 3-ը՝ ԼՂՀ-ում:

Տեսանյութեր

Լրահոս