ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հունվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: