Բաժիններ՝

Երևանում հոգեպես անհավասարակշիռ բնակիչը փակվել է տանը, բացել ծորակը․ ներքևի հարկի բնակարանը ջրալցվել է

Հունվարի 23-ին՝ ժամը 17:55-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող բնակիչը փակվել է ներսում, բացել բնակարանի ջրի ծորակը, ինչի հետևանքով ջրալցվում է ներքևի հարկի բնակարանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը բնակչին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031