Բաժիններ՝

7 դաժան ճշմարտություն Աղեղնավորի նկատմամբ սիրո մասին

Աղեղնավորներն ամենագրավիչն են կենդանակերպի նշանների շարքում։ Soulpost.ru-ն գրում է, որ Աղեղնավորի հետ հանդիպելու դեպքում ձեզ վատ էմոցիաներ, մշտական անակնկալներ են սպասվում։

Հետևողական չեն։ Նախորդ շաբաթ Աղեղնավորը ձեզ ասել է, որ ծրագրավորմամբ է զբաղվում ՝ համակարգիչներից ավելի լավ հասկանալու համար։ Այս շաբաթ Աղեղնավորը ցանկանում է ամեն ինչ իմանալ այգեգործության մասին։ Աղեղնավորը հետաքրքրվում է տարբեր բաներով, այդ պատճառով էլ բազմակողմանի զարգացած է և հետաքրքիր անհատականություն։

Սիրում են կատակել։ Աղեղնավորը երբեք բաց չի թողնում կատակելու առիթը։ Նա խելացի է, հումորի նուրբ զգացողություն ունի, շատախոս է։

Ճկուն չեն։ Աղեղնավորը չի սիրում ընթրիք պլանավորել հանգստյան օրերին, եթե նախապես որոշել է մնալ տանն ու հեռուստացույց դիտել։ Նա գնահատում է միայն իր ժամանակը, որը պլանավորում է այնպես, կարծես հարաբերությունների մեջ է ինքն իր հետ։ Աղեղնավորն անկախ է. մի սպասեք, որ նա կշտկի իր գրաֆիկը՝ այն համապատասխանեցնելով ձեզ հետ։

Խորասուզվում են փիլիսոփայության մեջ։ Ինչի՞ եք ձգտում։ Ի՞նչ երազներ եք տեսնում։ Ինչի՞ց եք վախենում և ինչո՞ւ։ Սրանք հարցեր են, որոնք Աղեղնավորին հետաքրքրում են հենց առաջին հանդիպման ընթացքում։ Աղեղնավորը խորասուզված է փիլիսոփայության մեջ, տարված մի շարք հարցերով։

Աղեղնավորը կարող է խոհեմ չլինել։ Այո՛, Աղեղնավորը կարղ է խոհեմ չլինել, երբ խոսքը վերաբերում է զգացմունքներին։ Աղեղնավորն ապրում է հանուն նոր փորձի՝ անկախ նրանից՝ դա դրակա՞ն, թե՞ բացասական կլինի։

Եթե Աղեղնավորըև ձեզ դուր չի գալիս, նա արագ կհեռանա տեսադաշտից։ Նա հեշտությամբ կարող է լքել ձեզ. Աղեղնավորը չի ցանկանում հարաբերություններ ունենալ մեկի հետ, ով չի ցանկանում լսել, թե ինչ է ինքը փորձում ասել։

Աղեղնավորը լավատես է։ Աղեղնավորը հոգով ազատ է և առաջնորդվում է «հետևիր սրտիդ» սկզբունքով։ Երբ սիրահարվում եք Աղեղնավորի, պատրաստ եղեք ագրեսիվ լավատեսության մշտական հոսքի։ Աղեղնավորը կպայքարի իր երջանկության և զուգընկերոջ համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031