Բաժիններ՝

Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» կազմում չի կարողանա Եվրոպայի լիգայի խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով: Այդ համարի խաղաշապիկով լոնդոնցիների կազմում Եվրոպայի Լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում արդեն հանդես է եկել Ալեքսիս Սանչեսը և մրցաշարի օրենքները թույլ չեն տալիս, որ հայ կիսապաշտպանը կրի նույն համարի խաղաշապիկը՝ ընթացիկ մրցաշրջանում:

Դեռևս հայտնի չէ, թե որ համարի ներքո Մխիթարյանը հանդես կգա Եվրոպայի Լիգայում:

Հայտնի է, որ «Արսենալում» Մխիթարյանը հանդես է գալու 7 համարի ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս