Բաժիններ՝

Դորտմունդի «Բորուսիան» մերժել է Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ «Արսենալի» 2-րդ առաջարկը

«Արսենալը» կատարել է 2-րդ առաջարկը Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է գերմանական Kicker պարբերականը, լոնդոնյան ակումբն առաջարկել է 60 մլն եվրո, բայց Գերմանիայում այս անգամ էլ են պատասխանել մերժմամբ:

Դորտմունդում պնդում են, որ բաց չեն թողնի հարձակվողին 70 մլն եվրոյից պակաս գնով, բացի այդ, «Բորուսիան» մտադիր է վարձակալել «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուին:

Օբամեյանգի պայմանագիրը «Բորուսիայի» հետ լրանում է 2021 թվականին: Թիմի վերջին մի քանի խաղերը հարձակվողը բաց է թողել կարգապահական պատճառներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս