Բաժիններ՝

Գերմանիան մտահոգություն է հայտնել Սիրիայում Թուրքիայի գործողությունների առնչությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայի Աֆրին նահանգում թուրքական զինուժի սկսած գործողությունների թեմայով հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի գործընկերոջ՝ Զիգմար Գաբրիելի հետ: Այս մասին հայտնում է գերմանական Deutshce Welle-ի թուրքական ծառայությունը:

Գերմանիայի արտգործնախարարն իր մտահոգություններն է հայտնել Աֆրինում կատարվող գործողությունների առնչությամբ: Նա նշել է, որ գործողությունները հատկապես մտահոգիչ են Սիրիայի հյուսիսում լարվածության ավելացման և շարժման հետևանքով քաղաքացիական անձանց տուժելու տեսանկյունից:

Կողմերը համաձայնություն են հայտնել այն հարցի շուրջ, որ Սիրիայում իրադրության քաղաքական կարգավորման գործընթացին պետք է ավելի մեծ թափ տալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս