Բաժիններ՝

Սիրիայում փախստականների վերադարձման ընդգրկուն ծրագիր է իրագործվելու

Սիրիայում պլանավորում են իրականացնել փախստականների վերադարձման ընդգրկուն ծրագիր: Այդ մասին լրագրողներին հայտնել է հանրապետության ազգային հաշտեցման գործերի նախարար Ալի Հայդարը:

Ավելի վաղ Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Վիկտոր Պանկովը հայտնել է, որ ռուս զինվորականները կազմակերպել են ավելի քան 9,5 հազար փախստականների վերադարձը Ռիֆ Դամասկոսի նահանգի էլ Բուվայդա բնակավայր:

Հայդարի խոսքով՝ նախարարությունը եւ ռուս զինվորականները պլանավորում են մոտ ժամանակներս իրականացնել փախստականների վերադարձման ընդգրկուն ծրագիր:

«Համագործակցությունը վերաբերում է ոչ միայն էլ Բուվայդային: Ես խոսում եմ ամբողջ հարավային տարածաշրջանի մասին: Մենք տեսչական ուղեւորություններ ենք կատարել եւս մի քանի շրջաններ, եւ մենք ունենք մոտ ժամանակներս մարդկանց վերադարձնելու համատեղ պլաններ»,- ընդգծել է Հայդարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս