Բաժիններ՝

«Շնորհակալություն քեզ այն ամենի համար, ինչ արեցիր». «Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Ֆեյսբուքյան օգտատերերից Ուեյն Ջունիորը, հաջողություն մաղթելով Մխիթարյանին նոր ակումբում, գրում է. «2018 թվականի ամենատխուր պատմությունը: Կցանկանայինք, որ մնայիր, սակայն մենք չկարողացանք կանգնեցնել այն: Շնորհակալություն ամեն ինչ համար: Դու մեզ շատ հիշարժան պահեր պարգևեցիր: Հաջողություն քեզ նոր ակումբում: Մենք անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր»:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկ այլ երկրպագու` Պետեր Ֆրենչը գրում է. «Լավագույն մաղթանքներս: Շնորհակալություն հրաշալի հիշողությունների համար` հատկապես Եվրոպայի լիգայի եզրափակչում: Դու միշտ կմնաս մեր մտքերում և սրտերում»:

Օգտատերերից Ալեքս Յովանովսկին մասնավորապես գրում է. «Շնորհակալություն քեզ այն ամենի համար, ինչ արեցիր: Մենք քեզ երբեք չենք մոռանա: Ինչպես ասացիր դու, «Կյանքը շարունակվում է», այնպես որ վայելիր քո նոր տունը»:

Ֆավազ Ջամալը ևս հիացմունք է հայտնել Մխիթարյանի մասնագիտական որակների առնչությամբ՝ նշելով. «Ես միշտ հիացել եմ քո մոգական հարվածներով: Այնքան վատ է, որ Մոուրինյոն երբեք չգիտակցեց սա: Մենք քեզ մեծ ապագա ենք ցանկանում: Հ.Գ. մեր դեմ գոլ չխփես»:

Սոցցանցերի Մխիթարյանի էջում հազարավոր բարեմաղթանքներ և աջակցող խոսքեր կան: Երկրպագուները շարունակ հաջողություն են մաղթում հայ կիսապաշտպանին՝ ընդգծելով նրա մարդկային բարձր որակները:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյական ակումբ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս