Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին միջուկային հարված կկարողանա հասցնել մի քանի ամսից. ԿՀՎ-ի տնօրեն

ԿԺԴՀ-ին միայն մի քանի ամիս կարող է բաժանել ԱՄՆ-ին միջուկային հարված հասցնելու հնարավորությունից: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն:

CBS-ին տված հարցազրույցում Փոմփեոյին հարցրել են, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին որքան ժամանակ կպահանջվի նման հնարավորություն ստանալու համար: Փոմփեոն պատասխանել է՝ «մի քանի ամիս»:

Նա նաեւ վերահաստատել է, որ ԱՄՆ-ը ակնկալում է Ռուսաստանի եւ Չինաստանի օգնությունն ստանալ ԿԺԴՀ-ի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների իրականացման գործում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս