Բաժիններ՝

Լիբանանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին

Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունը հրամանագիր է ստորագրել խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթվի նշանակման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Naharnet տեղական հրատարակությունը:

Հրատարակույթան տվյալներով՝ ընտրությունները նշանակված են 2018 թվականի մայիսի 6-ին: Երկրի նախագահից բացի, հրամանագիրն ստորագրել են նաեւ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին եւ ներքին գործերի նախարար Նուհադ Մաշնուկը:

«Այդ ընտրություններում լիբանանցիները պետք է կատարեն ճիշտ ընտրություն, որը կբերի այն մարդկանց ընտրվելուն, որոնք, իրոք, համապատասխանում են նրանց ակնկալիքներին ու հույսերին»,-հայտարարել է Աունը:

Ինչպես նշում է հրատարակությունը, Լիբանանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները կանցկացվեն քվեարկության համամասնական համակարգով: Լիբանանի խորհրդարանի գործող կազմն աշխատում է 2009 թվականից:

Ընտրությունները պետք է կայանային 2013 թվականին, սակայն պատգամավորները մի քանի անգամ երկարաձգել են իրենց մանդատը երկրում տիրող անկայունության եւ նոր ընտրական օրենքի շուրջ տարաձայնությունների պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս