Բաժիններ՝

Վրաստանում դարձյալ բանկ են թալանել

«Վրաստանի բանկի» մասնաճյուղի զինված կողոպուտ է կատարվել Քութայիսում։

Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, հունվարի 22-ի երեկոյան Տաբուկաշվիլի փողոցում գտնվող բանկի մասնաճյուղ է ներխուժել զինված հանցագործը, որը կրակել է շենքում գտնվող տղամարդու վրա եւ հափշտակել բանկի փողերը: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց եւ վիրահատել:

Վրաստանի ՆԳ նախարարությունում լրագրողներին հայտարարել են, որ միջոցներ են ձեռնարկվում գտնելու հանցագործին: Ընդ որում գերատեսչությունում չեն ճշտել հափշտակված գումարի չափը:

«Ինտերֆաքս»-ը հիշեցնում է, որ 2017 թվականի դեկտեմբերին Թբիլիսիում «Վրաստանի բանկի» մասնաճյուղերի մի ամբողջ շարք կողոպուտներ են տեղի ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս