Բաժիններ՝

Համաշխարհային հարստության ավելի քան 80 տոկոսը կենտրոնացած է բնակչության 1 տոկոսի ձեռքում. Oxfam

2017 թվականին աշխարհում հայտնված բոլոր հարստությունների շուրջ 82 տոկոսը գտնվում է մոլորակի բնակչության 1 տոկոսի ձեռքում: Դա հետեւում է Oxfam-ի հետազոտությունից:

Միեւնույն ժամանակ աշխարհի 3,7 մլրդ չքավոր մարդկանց ֆինանսական դրությունն անցած տարի դյուզն-ինչ չի բարելավվել:

Համադրելով Credit Suisse շվեյցարական բանկի տվյալները՝ Oxfam-ը եկել է այն եզրակացության, որ հարստությունն ավելի ու ավելի է կենտրոնանում մարդկանց նեղ շրջանի ձեռքին: Այսօր աշխարհի 42 ամենահարուստ մարդկանց կարողությունը հավասար է մարդկության չքավոր կեսի (3,7 մլրդ մարդ) ընդհանուր կարողությանը: 2009 թվականին այդպիսիք 380 հոգի էին:

2006-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակաշրջանում միլիարդատերերի կարողությունն աճել է մոտավորապես 13 տոկոսով, այսինքն՝ այն աճել է 6 անգամ ավելի արագ, քան աշխատողների միջին աշխատավարձերը:

Oxfam-ն առանձին կանգ է առել այն բանի վրա, որ զգալի է մնում տարբերությունը միեւնույն աշխատանքը կատարող տղամարդկանց ու կանանց աշխատանքի վճարման միջեւ: Այդ ոլորտում բարեփոխումների ներկայիս տեմպերի պահպանման դեպքում այդ տարբերությունը վերացնելու համար կպահանջվի 217 տարի:

Հունվարի 19-ի տվյալներով՝ Bloomberg-ի վարկանիշում Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը գնահատվում է 109 մլրդ դոլար, նրան հետեւում են Բիլ Գեյթսը (Microsoft) եւ ֆինանսիստ Ուորեն Բաֆեթը՝ համապատասխանաբար 94 մլրդ դոլար եւ 91,7 մլրդ դոլար կարողությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս