Բաժիններ՝

Amazon-ը բացում է առանց դրամարկղների և վաճառողների առաջին խանութը

Amazon ընկերությունը բացում է առաջին խանութը, որտեղ չեն լինի վաճառողներ եւ դրամարկղային ապարատներ: Ծրագիրը կգործարկվի հունվարի 22-ին Սիեթլում (ԱՄՆ), ինչի մասին հաղորդվում է մանրավաճառ ընկերության Twitter-ում։

Amazon Go-ի թեստավորումը, որը տեւել է մեկ տարի, ավարտված է: Այդ ընթացքում այն փորձարկել են ընկերության աշխատակիցները:

Գնորդը պետք է սմարթֆոնը հպի մուտքի պտտադռնակին, իսկ հետո ընտրի իրեն հարկավոր ապրանքը: Խանութում օգտագործվող տեխնոլոգիան թույլ է տալիս որոշել, թե հաճախորդն ինչ է վերցնում դարակից եւ ինչ է ետ դնում: Այն հիմնված է համակարգչային տեսողության վրա, իսկ տեղեկատվությունն ընթերցվում է տվիչի միջոցով: Դուրս գալուց հետո գնումների գումարը դուրս է գրվում վարկային քարտից: Ըստ որում հարկավոր չէ, որ գնորդը սքանավորի գծանիշերը:

Amazon-ն ամերիկյան ընկերություն է, որն ստեղծվել է 1994 թվականին: Աշխարհում խոշորագույնն է այն հարթակների շրջանառությամբ, որոնք մասսայական պահանջարկի ապրանքներ եւ ծառայություններ են վաճառում Համացանցի միջոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս