Բաժիններ՝

«Ես խաղացել եմ այս մարզադաշտում, ես գիտեմ՝ ինչ է սուլոցը». Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի՝ «Դեպորտիվոյի» հետ խաղի մասին, որտեղ մադրդիցիները կարողացան հաղթել 7:1 հաշվով:

«Շատ լավ խաղ էր, շատ դրական էր մեզ համար, մենք պետք է գոհ լինենք այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ մեզ հետ վերջին շրջանում: Ես ուրախ եմ, քանի որ թիմին պետք էր այս հաղթանակը:

Մենք շատ լավ խաղացինք պաշտպանությունում: Հիմա մեզ պետք է դրական արդյունքների շարք, արդեն պետք է մտածել հետագայի մասին:

Իսկոն մնա՞ց պահեստայիններում; Դուք միշտ ինձ տարօրինակ հարցեր եք տալիս: Իսկոն մեզ համար կարևոր խաղացող է և միշտ էլ կլինի այդպիսին: Նա շատ խաղեր է անցկացրել: Բայց ես պետք է որոշումներ կայացնեմ, ընտրեմ ճիշտ կազմ, դա իմ աշխատանքն է:
Ինչ վերաբերում է Բենզեմային սուլելուն, ապա ես կասեմ միայն, որ դա իրոք կարող է ազդել ֆուտբոլիստի վրա: Ես կարող եմ դա հասկանալ, բայց ես ուզում եմ առանձնացնել դրական պահերը: Մենք պետք է հաղթենք, որպեսզի նման բաներ տեղի չունենան:

Ես ուզում եմ, որ երկրպագուներն աջակցեն մեզ՝ և՛ երբ մենք լավ ենք խաղում, և՛ երբ՝ ոչ այնքան: Ես խաղացել եմ այս մարզադաշտում, ես գիտեմ՝ ինչ է սուլոցը:
BBC եռյա՞կը: Այս եռյակն անհավանական բաներ է արել և մյուսներին մեծ էներգետիկա է փոխանցել: Մենք անցկացրինք հրաշալի խաղ՝ ամենասկզբից էլ շատ լավ խաղալով»,- ասել է Զիդանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս