2018թ. գարուն/ամառ նորաձև լուքերը
2018 թվականի ամառային կերպարները պետք է լինեն վառ և հետաքրքիր: Նորաձև են համարձակ look-երը, որոնք, սակայն, չպետք է լինեն չափազանց գռեհիկ:
Այդ իսկ պատճառով ոճաբանները խորհուրդ են տալիս, որ աղջիկները նախօրոք հոգ տանեն իրենց կառուցվածքի և մաշկի մասին, քանի որ ոտքերը, ուսերը և մարմնի այլ մասերը կարող են բացվել նորաձև հանդերձանքով:
Ամենանորաձև գույներն են վարդագույնը, կարմիրը և նարնջագույնը: Բայց միևնույն ժամանակ, վառ գույները կարող եք համադրել պաստելային գույների հետ և չանհանգստանալ, որ outfit-ը կարող է շատ պարզ լինել:

Թրենդային լինելու համար, ինչպես գրում է tvigets.ru-ն, խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել նաև ամենօրյա, swag, բոհո, սպորտային, գրանժ և դասական ոճերին:

Մատիտ-կիսաշրջազգեստները և արև-կիսաշրջազգեստները ամռանը Ձեր կերպարն անկրկնելի կդարձնեն: 
Զգեստները կարող եք համադրել վառ աքսեսուարների հետ: 
Փարթամ կառուցվածք ունեցող կանանց խորհուրդ է տրվում կրել վերնաշապիկ-զգեստներ: 
Օգտակար և գեղեցիկ: Այս բառերը, թեև, կարելի է վերագրել գլխարկին:

Տապին հնարավոր չէ դիմանալ առանց շորտերի: 
Լավագույն կերպարները 40-անց կանանց համար. դասականն անպարտելի ընտրություն է:

Ամանորյա կերպարներ՝ սաֆարի ոճով: Թեթև զգեստներ և բոհո ոճի աքսեսուարներ: 
Երեկույթների համար ցանկալի է ընտրել թեթև, բայց տոնական տեսք ունեցող սարաֆաններ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

