Բաժիններ՝

Տնական Նութելա. շատ ավելի համեղ և օգտակար

Շոկոլադե մածուկը պատրաստեք տնային պայմաններում:

Բաղադրիչներ

1. Կաթ – 1 բաժակ
2. Ալյուր – 1.5 ճ/գ
3. Շաքարավազ – 1 բաժակ
4. Կակաո – 2 ճ/գ
5. Կարագ – 1 ճ/գ
6. Պնդուկ կամ ընկույզ – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ խառնել շաքարավազը, կակաոն և ալյուրը:

2. Փոքր չափաբաժիններով ավելացնել կարագը: Անընդհատ խառնել:

3. Խառնուրդը ցածր կրակի վրա հասցնել եռման՝ անընդհատ խառնելով, որպեսզի չայրվի:

4. Բովել ընկույզը: Աղալ սրճաղացով կամ մանրացնել բլենդերի օգնությամբ:

5. Մանրացրած ընկույզը և կարագն ավելացնել մածուկի մեջ:

6. Եփել մինչև թթվասերի պնդության հասնելը:

7. Պատրաստի մածուկը սառեցնել, լցնել բանկայի մեջ և պահպանել սառնարանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031