Բաժիններ՝

Շոկոլադե տորթ առանց ալյուրի՝ ըստ Ջեյմի Օլիվերի բաղադրատոմսի

Բաղադրիչներ

1. Կարագ – 200 գ
2. Սև շոկոլադ (70 տոկոսանոց) – 200 գ
3. Թունդ սուրճ – 1 ճ/գ
4. Ձու – 5 հատ
5. Շագանակագույն շաքարավազ – 250 գ
6. Մուգ կակաո – 70 գ

Պատրաստման եղանակը

1. Տաքացնել ջեռոցը՝ մինչև 160 աստիճան: Յուղապատել 20 սմ տրամագծով կաղապարը և պատել պերգամենտով:

2. Գոլորշու վրա հալեցնել շոկոլադը և կարագը: Ավելացնել սուրճը և մի փոքր սառեցնել:

3. Առանձնացնել ձվի դեղնուցները և սպիտակուցները: Հարել սպիտակուցները:

4. Դեղնուցը հարել շաքարավազի հետ՝ մինչև գույնը բացանա: Ավելացնել մաղած կակաոն և 1 պտղունց աղ, զգուշությամբ խառնել:

5. Ավելացնել շոկոլադային խառնուրդը: Զգուշությամբ ավելացնել սպիտակուցները, խառնել ներքևից վերև:

6. Լցնել կաղապարի մեջ և մոտ 1 ժամ թխել ջեռոցում: Պատրաստ լինելը ստուգել փայտիկով:

7. Թողնել՝ սառչի, վրան կակաո շաղ տալ և զարդարել թարմ հատապտուղով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս