
Գիտնականները բանջարեղեն են բուծել, որը կարող է աճել Մարսի պայմաններում

Երբ առաջին գաղութաբնակները մեկնեն Մարս, ստիպված չեն լինի հետներն ուտելիքի պաշար տանել, բավական կլինի վերցնել այն սերմերը, որոնք բուծել են Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում: Իռլանդացի գիտնականների ծրագրի մասին հայտնել է տեղական Limerick Post թերթը։
Հրատարակության տվյալներով՝ առաջիկա օրերին Լիմերիկի Տեխնոլոգիական համալսարանի սելեկցիոներների բազմամյա հետազոտությունների արդյունքները կուղարկվեն անտարկտիկական կայան: Այնտեղ, առավելագույնս Մարսի պայմաններին մոտեցված պայմաններում (Մարսում ջերմաստիճանն իջնում է ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 40 աստիճան), սերմերը, իսկ այնուհետեւ սածիլները պետք է թեստեր անցնեն:
Հաջորդ փուլը կդառնա դրանց փորձարարական մշակումը Միջազգային տիեզերակայանում: Ծրագրին մասնակցող 15 մշակաբույսերից բաղկացած լրակազմը ներառում է լոլիկ, վարունգ, սալաթի երեք տարատեսակներ, պղպեղ, ամսական բողկ, սպանախ, ելակ եւ անուշահոտ կանաչի:
Հրատարակությունը ճշտում է, որ այդ մշակումները EDEN ISS խոշոր միջազգային ծրագրի բաղկացուցիչ մասն են, ծրագիր, որին մասնակցում են Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Կանադայի 14 առաջատար համալսարաններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: