Պապայան ու խնձորի հյութը՝ հաստ աղին մաքրելու համար
Վնասակար սովորություններն ու սխալ սնունդը կարող են այրոց, որովայնում ծանրության զգացում առաջացնել, արյան վատ շրջանառության և որովայնի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ։ Այս խնդիրներն իրենց հերթին՝ կարող են գլխացավերի, բերանից տհաճ հոտի, դեմքին՝ հետքերի, իսկ աչքերի տակ՝ պարկերի առաջացման պատճառ դառնալ։
Fithacker.ru-ն գրում է, որ այս խնդիրների առկայությունը վկայում է այն մասին, որ հարկավոր է մաքրել հաստ աղին. մարմնի դետոքսիկացիան կօգնի լավացնել նաև ինքնազգացողությունը։ Հաստ աղին մաքրելու գործում ձեզ կօգնեն բնական հյութերը։
Պապայայի հյութը՝ հաստ աղին մաքրելու համար. բաղադրիչներ
- պապայա
- մի կտոր ալոէ վերա
- երեք ճյուղ նեխուր
- երկու նարնջի հյութ
- մեկ կիտրոնի հյութ։
Ինչպես պատրաստել
Քամեք ալոէ վերայի գելը։ Երբ բոլոր բաղադրիչները պատրաստ լինեն օգտագործման, բոլորը խառնեք բլենդերում այնքան ժամանակ, մինչև ստանաք միասեռ զանգված։ Այս հյութը հարկավոր է օգտագործել շաբաթվա ընթացքում երեք անգամ։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել ուտելուց առաջ։ Կարճ ժամանակ անց ձեզ ավելի լավ կզգաք և կնկատեք, որ փորկապությունն ավելի հազվադեպ է անհանգստացնում ձեզ։
Պապայայի հյութը՝ սերմերով և կլեպով։ Այս հյութը հնարավորություն կտա օգտագործել պապայայի բոլոր օգտակար հատկությունները. օրգանիզմի համար օգտակար են նաև պապայայի սերմերը և կլեպը։ Հյութը պատրաստելու համար հարկավոր է.
- Քառորդ պապայայի
- դեղձ կամ տանձ
- 2 պճեղ սխտոր
- մաքրված և պատրաստված բազուկ
- բանան
- մաքրված գազար
- կիտրոնի հյութ
- երկու բաժակ ջուր։
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում։ Շաբաթվա ընթացքում օգտագործեք երեք անգամ։
Խնձորի հյութը՝ աղիները մաքրելու համար։ Այս հյութը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
- խնձոր
- տանձ
- 250 գրամ սպանախ
- գազար
- նարնջի հյութ
- մեկ բաժակ ջուր։
Խառնեք բոլոր բաղադրիչները բլենդերում և խմեք։ Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթվա ընթացքում 3 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը