
Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը

Իրանի բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը: Այդ մասին հայտնել է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը: Դատավճիռն ի կատար է ածվել Մեշհեդի բանտում, քաղաք, որը գտնվում է Թեհրանից մոտավորապես 900 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում:
Այնուհետեւ տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Դատապարտյալը 34 տարեկան է: 2011 թվականին նրան ձերբակալել էին ոչխար, ոսկերչական իրեր եւ փոխադրամիջոցներ գողանալու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: