Բաժիններ՝

Գյումրիում տղամարդը շտապօգնության բժշկից ու վարորդից օղի է պահանջել, նրանց դուրս չի թողել, անառակաբարո գործողություններ է կատարել 11 տարեկան աղջկա նկատմամբ

Շիրակի մարզում տղամարդը կանգնել է դատարանի առաջ՝ մի քանի մեղադրանքով։

Քրեական գործի նախաքննության ընթացքում նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գյումրում գտնվող տնակում, կանչով տնակ ժամանած Գյումրու շտապ բուժօգնության կայանի բժիշկին և վարորդին ապօրինի զրկել է ազատությունից, որը կապված չէ նրանց առևանգելու հետ, և կատարվել է կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու ապառնալիքով՝ այն է՝ կանգնելով նշված տնակի սենյակի մուտքի դռան դիմաց՝ թույլ չի տվել դուրս գալ տնակից, սպառնալով կատարել սպանություն, պահանջել է իրեն օղի տալ և շուրջ 20 րոպե տեևողությամբ վերջիններիս պահել է այդ վիճակում:

Բացի այդ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հանրակացարանի բակում անառակաբարո գործողություններ է կատարել տասներկու տարին չլրացած աղջկա նկատմամբ՝ ձեռքով շոյելով նրա կուրծքը և մազերը: Դրանից անմիջապես հետո այդ հանգամանքը նկատած կինը դիտողություն է արել՝ պահանջելով դադարեցնել անառակաբարո գործողությունները, սակայն տղամարդը կնոջը մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ, բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակի ձախ մասին, ճանկռել և վերջինիս պատճառել կրծքավանդակի ձախ կեսի ճանկռվածքի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս