Էդվարդ Նալբանդյանը ՀԲԸՄ նախագահի հետ քննարկել է համահայկական օրակարգին առնչվող հարցեր
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ ավանդը` հայ ժողովրդի հոգևոր, կրթական, մշակութային կյանքի զարգացման, հայապահպանության գործում:
Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՀԲԸՄ գործունեության բարձր գնահատականի համար, վստահեցրել է, որ ՀԲԸՄ-ն շարունակելու է իր ազգանվեր և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղված գործունեությունը։
Հանդիպմանը քննարկվել են ՀԲԸՄ ընթացիկ և հեռանկարային ծրագրերը։
Էդվարդ Նալբանդյանն ու Պերճ Սեդրակյանն անդրադարձել են համահայկական օրակարգի հարցերին։
Հանդիպմանը ներկա է եղել ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը: