Արտակարգ դրության պատճառով բրիտանացի զբոսաշրջիկներին Ճամայկայում զգուշացրել են դուրս չգալ հյուրանոցներից
Բրիտանացի զբոսաշրջիկներին Ճամայկայում զգուշացրել են մնալ իրենց հյուրանոցների տարածքում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ճամայկայի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել փողոցներից մեկում կրակոցների մի շարք դեպքերից հետո: Արտաքին գործերի նախարարությունը բրիտանացի զբոսաշրջիկներին զգուշացրել է մնալ իրենց հյուրանոցների տարածքներում, քանի որ խոշոր ռազմական գործողություններ են տեղի ունենում:
Զբոսաշրջիկներին զգուշացրել են հետևել տեղի խորհուրդներին, ինչպես նաև որոշ վայրերում սահմանափակումներին և, մասնավորապես ուշադիր լինել գիշերը ճանապարհորդելու ժամանակ:
Երկրի վարչապետ Էնդրյու Հոլնեսն ասել է, որ արտակարգ դրությունն անհրաժեշտություն է հանրության անվտանգությունն այդ տարածքում վերականգնելու համար: Երկրի պաշտպանության ղեկավարի խոսքով՝ ուժերը թիրախավորել են խմբավորումներին՝ հատկապես կենտրոնանալով նրանց վրա, ովքեր պատասխանատու են սպանությունների, զենքի և զինամթերքի շորթման համար: Նա նաև խնդրել է բնակիչներին համագործակցել զորքերի հետ:
Երկրի ճամփորդական անկախ թերթի խմբագիրն ասել է, որ հանցագործությունները նախորդ տարվա համեմատ ավելացել են, իրավիճակը՝ լարվել: