Բաժիններ՝

«Դեպի եվրատեսիլ» նախագծի վերջին 5 երգերը համացանցում են

«Դեպի եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հունվարի 15-ից հրապարակվում են մրցույթի մասնակիցների երգերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, հերթը վերջին հինգ մասնակիցներինն է՝

1. Գաթա բենդ – Շողա

2. Լուսինե Մարդանյան – If you don’t walk me home

3. Մարիամ – Fade

4. Մարիա Սիքրեթ – Escape

5. Ռոբերտ Քոլոյան– Get away with us

«Դեպի եվրատեսիլ» նախագծի բոլոր մասնակիցների երգերն արդեն հասանելի են նախագծի յութուբյան էջում: Մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին։ Նախագծի հաղթողը կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2018-ին, որը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031