Բեյոնսեն ադամանդե թևնոց է նվիրել Քիմ Քարդաշյանի նորածին դստերը
Երգչուհի Բեյոնսեն եւ նրա ամուսինը՝ ռեփեր Jay-Z-ը, ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի նորածին դստերն ադամանդե թեւնոց են նվիրել: Այդ մասին հայտնել է The Mirror-ը:
«Երեք թվի տեսքով փորագրված զարդը, որը ստեղծվել է ոսկերիչ Լորեյն Շվարցի կողմից, արժե ավելի քան 20 հազար դոլար: Ադամանդներով դրվագազարդված թեւնոցի փորագրությունը նշանակում է, որ երեխան երրորդն է դարձել Ուեսթի եւ Քարդաշյանի ընտանիքում: Նշվում է, որ զույգը շատ է ուրախացել նվերով:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը եւ երաժիշտ Քանյե Ուեսթը ծնող են դարձել երրորդ անգամ: «Քանյեն եւ ես ուրախ ենք հայտնելու մեր առողջ, գեղեցիկ դստեր լույս աշխարհ գալու մասին»,- գրել է Քարդաշյանը իր բլոգում: Նա շնորհակալություն է հայտնել փոխնակ մորը, որը կրել է երեխային: Աստղերն արդեն ունեն որդի եւ դուստր՝ Սեինթը եւ Նորթը:
Հեռուստաաստղը որոշել է փոխնակ մայր վարձել այն բանից հետո, երբ բժիշկներն իրեն հայտնել են, որ երրորդ հղիությունն սպառնալիք կներկայացնի իր կյանքի եւ առողջության համար: