«Ենթադրենք՝ Գալուստ Գրիգորիչն է ՀՀ վարչապետը, ի՞նչ է դրանից փոխվելու». Կարեն Քոչարյան

«Բոլորը սպասում են ապրիլի 9-ին, բայց կարծում եմ՝ ապրիլի 9-ից ամեն ինչ սկսվելու է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ապրիլի 9-ից սկսվելու է նոր քաղաքական ցիկլ՝ մինչև 2022 թվականի պառլամենտական ընտրությունները. «Ե՛վ իշխանությունը, և՛ ընդդիմությունը խնդիր ունի դիրքավորվելու և ֆիքսելու, թե ո՞րն է իր տեղն այն ֆորմատում, որն ապրիլի 9-ից հետո կսկսի ձևավորվել»:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ նշանակություն չունի, թե ապրիլի 9-ից հետո ով է լինելու ՀՀ վարչապետը կամ նախագահը. «Ի՞նչ նշանակություն ունի, միևնույն է, դա լինելու է ՀՀԿ-ի ուզած մարդը, այնպես չէ, որ նա ընդդիմությունից է լինելու: ՀՀԿ-ն ապրիլի 2-ին հաղթել է ընտրությունները, և ինքն է որոշելու ամեն ինչ: Ենթադրենք՝ Գալուստ Գրիգորիչն է, ի՞նչ է դրանից փոխվելու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս