Բաժիններ՝

Արմատական փոփոխություններ՝ բարձրագույն կրթությունում

Այսօր կառավարության նիստում հավանություն տրվեց «Բարձրագույն կրթության մասին օրենքի» համալիր փոփոխության նախագծին։

Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ այս օրենքի ընդունումից հետո բարձրագույն կրթությունում տեղի կունենան արմատական փոփոխություններ, իրականացվելու է ուսանողակենտրոն քաղաքականություն։

«Ըստ էության, ուսանողը հնարավորություն է ունենում անցնելու ամբողջական կամ մասնակի ուսուցման ծրագիր»,- ասաց Լ.Մկրտչյանը՝ հավելելով, որ հիմնական նպատակը կրթական որակի բարձրացումն է ու դասախոսի և ուսանողի պատասխանատվության մեծացումը։ Նրա խոսքով՝ օրենքի ընդունմամբ կատարվում է ԵՄ-ի հետ պայմանավորվածության, բարձրագույն կրթական համակարգի և Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրման 5 պայմաններից մեկը:

Լ.Մկրտչյանը նշեց, որ փոխվում են գնահատման չափանիշերը, ակադեմիական աշխատանքի ձևաչափը, ուսանողը ստանում է շարժունակություն, ինքն է ծրագրավորելու իր ուսման ողջ գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031