Բաժիններ՝

«Ռեալն» ամռանը պլանավորում է ստեղծել Նեյմար-Լևանդովսկի-Ազար հարձակողական եռյակը

Մադրիդի «Ռեալը» նախատեսում է ամբողջովին վերափոխել թիմի հարձակողական գիծը: Ինչպես հաղորդում է Marca-ն, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախատեսում է ամռանը հզոր տրանսֆերային արշավ անցկացնել: «Ռեալի» նոր առաջատարը կարող է դառնալ Նեյմարը, ում համար «արքայական ակումբը» պատրաստ է վճարել 500 մլն եվրո:

«Ռեալի» ևս մեկ պոտենցիալ նորեկ կարող է դառնալ «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը, ում խաղով հիանում է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Բելգիացի կիսապաշտպանը դեռ չի երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ:

Կենտրոնական հարձակվողի տեղը նախատեսված է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու համար: Լեհին կարող է հետաքրքրել նոր մարտահրավերը. հարձակման գծում նա փոխարինելու է Քարիմ Բենզեմային:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031