Բաժիններ՝

««Ռեալում» բոլորը սիրում են Կրիշտիանուին». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխության մասին լուրերը:

«Ես չեմ անհանգստանում: Թիմից դուրս բոլորը կարող են քննարկել դա, բայց թիմի ներսում Կրիշտիանուն մտածում է միայն խաղի մասին: Ես ցանկանում եմ քննարկել միայն ֆուտբոլը, այն, թե ինչով կարող է նա օգնել մեզ դաշտում: Ես չեմ կարող պատկերացնել «Ռեալն» առանց Կրիշտիանուի: Սա նրա ակումբն է, այն տեղը, որտեղ նա պետք է լինի: Ակումբը, երկրպագուները, բոլորը նրան սիրում են: Ես միշտ ասել եմ նույն բանը. «Մադրիդից դուրս չեմ տեսնում նրան»:

Ինձ հետաքրքրում է միայն սպորտային բաղադրիչը, և բարդ պահերին նա այստեղ է՝ «Ռեալի» հետ: Ես չեմ ցանկանում քննարկել պայմանագրի հետ կապված հարցերը: Նա հրաշալի խաղացող է: Դա պետք է քննարկել ղեկավարության հետ: Ես խոսում եմ միայն այն մասին, ինչպես է նա դրսևորում իրեն դաշտում: Մնացածն ինձ չի վերաբերում»,- ասել է Զիդանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս