Բաժիններ՝

«Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հայտնի հայտարարությունից հետո՝ շուկայում կարտոֆիլի գները թռել են. ի՞նչ ուտեն այս պարագայում աղքատները». Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորների բարձրացրած հիմնական հարցերը վերաբերում էին գնաճին:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նույնպես գնաճի վերաբերյալ հարց հնչեցրեց. «Երբ խոսում էինք թանկացումների մասին, ձեր խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն ինովացիոն լուծում առաջարկեցին, նրանք արձանագրեցին, որ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, և գնաճը նրանց բարեկեցության մակարդակի վրա չի ազդի: Հիմա ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալները, և պարզվել է, որ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների այդ հայտնի հայտարարությունից հետո՝ շուկայում կարտոֆիլի գները թռել են, և հարցը հետևյալն է՝ ի՞նչ ուտեն այս պարագայում աղքատները: Հայտնի խաղի նման՝ ուզում եմ ձեզ 4 տարբերակ առաջարկեմ՝

ա) խառը կանաչի,

բ) սխտոր,

գ) կանաչ սոխ,

դ) տաքդեղ»:

Ի պատասխան՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ասաց. «Կարծում եմ՝ մեր ազգաբնակչությունը կընտրի այդ ապրանքատեսակներից առավել մեծ կալորիականություն ունեցող այն ապրանքների ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031